
Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում սպանված 31-ամյա կնոջ ամուսինը այսօր Ռուսաստանից վերադարձել է գյուղ։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Թադևոսյանը։
Նա նշեց, որ նախաձեռնված վարույթի շրջանակներում հարցաքաննվել են գյուղացիներից մի քանիսը։
«Այս պահին դեռ նորություն չկա, դեռ հայտնի չէ, թե երբ է լինելու հուղարկավորությունը»,- ասաց Պեմզաշենի վարչական ղեկավարը։
Հիշեցենք, որ նոյեմբերի 9–ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Պեմզաշենում, իրենց տանը մահացած վիճակում հայտնաբերվել էին 31-ամյա կնոջ և նրա անչափահաս երեխաների դիերը։ Մասնավորապես դեպքի վայրի զննությամբ` նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը եւ ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին եւ որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի եւ կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում:
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի եւ Անիի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս պահին դեռ նորություն չկա, դեռ