Հրդեհ Նոր Հաճն քաղաքում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ

Նոյեմբերի 11-ին` ժամը 15։16-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցում գտնվող հինգհարկանի շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ կա տուժած։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին։
11 Նոյեմբեր, 2022 20:29
1226