Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կարևոր հատվածները.

Խաղաղության պայմանագիրը պետք է միջազգային երաշխավոր կամ երաշխավորի ինստիտուտ ունենա։

Ադրբեջանի գործողություններից արցախահայերի հանդեպ նոր ցեղասպանության նախապատրաստության տպավորություն է գալիս։

2018 թվականից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում իմ (Նիկոլ Փաշինյանի) կողմից արտահայտած որևէ նախադասություն չկա, որից Լեռնային Ղարաբաղի իշխանությունը տեղյակ չէ:

Մենք ցանկացած պահի կարող ենք բացել ճանապարհը և ապահովել Ադրբեջան-Նախիջևան կապը՝ երկուստեք օգտագործելով այն։ Դրանք պետք է գործեն ՀՀ օրենսդրությամբ։

Ադրբեջանի նախագահն ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից։

Խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ պետք է դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի (ադրբեջանական զորքերը դուրս եկած լինեն ՀՀ սուվերեն տարածքներից)։

Եթե ԼՂ հարցը ըստ Ալիևի լուծված է, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը կրակում Լեռնային Ղարաբաղի վրա։

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է լինեն բանակցող կողմ։ Սա ԼՂ մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու լավագույն ձևն է։

 Էրդողանի հետ զրույցը գնահատում եմ դրական, քանի որ Թուրքիայի նախագահի և իմ ասածները, խոսույթները անհամատեղելի չէին։

Եթե փոխադարձաբար ընդունում ենք 1991-ի սահմանը, դրանով ֆիքսվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները։

Անընդունելի ենք համարում Բելառուսի նախագահի հայտարարությունները։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այդ նիստում Լուկաշենկոյի հայտարարությանը, բայց հետո որոշվել է՝ այն չհրապարակել, որպեսզի այդ հրապարակումը պրոբլեմի մասշտաբը չփոխեր։

Սեպտեմբերին աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ ենք սահմանել ՀՀ-ում։ Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ 16 տոկոս աշխատավարձի աճ է տեղի ունեցել։

Իշխանության եւ եկեղեցու միջեւ պառակտման մասին խոսելը ճիշտ չէ, որովհետեւ իշխանությունն ու եկեղեցին տարբեր, իրարից անջատ մարմիններ են: Այս ամենի արդյունքում, կարող է, ի վերջո, հնարավորություն ստեղծվել, որ եկեղեցին զբաղվի իր բուն գործառույթներով եւ ավելի համապարփակ անդրադառնա հոգեւոր օրակարգին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Մովսես Հարությունյանը։

1346