1990-ական թվականների պատերազմական թոհուբոհի մեջ, երբ Հայաստան աշխարհը կռիվ էր տալիս գոյության ու հացի, երբ հազարավոր դպրոցների, մշակույթի օջախների ու համալսարանների դռներ էին փակվում, մի խումբ արվեստի նվիրյալներ մոմի լույսի տակ արվեստ ու թատրոն էին ստեղծում, հայկական թատրոն, համազգային թատրոն, որը գալու էր ծառայելու իր ազգին՝ պահպանելով ու զարգացնելով այն ոգեղենությունը, միասնականությունը, որով օժտված էին այդ վաստակավոր ազգասեր մարդիկ: «Արխիվ» հաղորդաշարը զրուցել է այդ նվիրյալների խմբի հիմնասյուներից մեկի՝ Կարինե Ջանջուղազյանի հետ, ով մեծագույն հպարտությամբ է հիշում դժվարին, բայց հաղթահարված ճանապարհի մասին:

«Հակված չեմ ասելու, որ դրանք միայն ցուրտ ու մութ տարիներ էին ու դնել վերջակետ: Դրանք նաև մեր ժողովրդի պատմության մեջ հույսի՛, հավատի՛, միասնակայնությա՛ն և հաղթանակի՛ տարիներ էին: Մենք պարտավոր ենք նաև այդպես բնորոշել, որովհետև այդպես էլ կա»,- ասում է ՀՀ վաստակավոր արտիստ Կարինե Ջանջուղազյանը:

243639