Էրեբունի վարչական շրջանում «Մուրացան» բժշկական կենտրոնում մի խումբ անձինք հարձակվել են բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա, ձեռքերով և ապակյա շշերով հարվածել անվտանգության աշխատակցին, ապա մտել հիվանդանոց, այնտեղ բռնություն կիրառել բժշկուհու նկատմամբ։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ծեծի ենթարկված անվտանգության աշխատակիցը Երևանի բնակիչ 22-ամյա Ֆ․Մ․-ն է, ով ստացել է ճակատի, գլխի, քունքային և ծոծրակային շրջանի պատռված վերքեր։

Վիճաբանողներն էլ եղել են 5-7 հոգի, որոնցից մեկը Երևանի բնակիչ 35-ամյա Ա․ Գ․-ն է։

Հիվանդանոցում նշված անձինք բռնություն են կիրառել նաև բժշկուհու նկատմամբ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։ Սակայն բժշկուհին, ում նկատմամբ ոտնձգություն է կատարվել, առողջապահության համակարգում և հանրության շրջանում համարվում է իր գործին նվիրված, միշտ հավատարիմ  է եղել Հիպոկրատի երդմանը, ու նրա բժշկական գործողությունների շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, այդ թվում՝ բժշկական կենտրոն տեղափոխված երեխաների, որոնք գտնվելիս են եղել ծայրահեղ ծանր վիճակում։ 

 

3225