
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ամեն ինչ արեց, որպեսզի երկիրը ստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ, մինչդեռ ընդդիմությունը բոլոր ջանքերը գործադրեց, որպեսզի երկիրը հակառակը չստանա այն։ Այս մասին ուրբաթ օրը խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Ես ձեզ շատ կարճ ասացի, որ ասոցացման համաձայնագիրը, ազատ առևտուրը, առանց վիզայի ռեժիմը, եվրոպական հեռանկարը, այս ամենն արեց «Վրացական երազանքը»: «Վրացական երազանքն» ամեն ինչ արեց թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Ընդդիմությունը ամեն ինչ արեց, որ մենք թեկնածուի կարգավիճակ չստանանք, դա դավադրություն էր, սա դիվերսիա է սեփական երկրի դեմ, դուք բոլորդ խառնված եք դրան»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով, 2012 թվականի հոկտեմբերի 1-ին իշխանության գալով՝ «Վրացական երազանքը» կարողացավ վերջ տալ «այլանդակ, կեղծ ժողովրդավարական և իրականում իր բովանդակությամբ ամբողջովին դեգրադացված համակարգին»։