Ինդոնեզիայի Ճավա կղզում նոյեմբերի 21-ին տեղի ունեցած 5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 252-ի, հայտնում է Reuters-ը: 31 մարդ համարվում է անհետ կորած, 377-ը վիրավոր են. տեղահանվածների թիվը 7060 է։

Երկուշաբթի Ինդոնեզիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջակարտայից 74 կմ հարավ-արեւելք, օջախը՝ մոտ 5 կմ խորության վրա։

Խաղաղ օվկիանոսի ավազանում բեկման գծերի պատճառով Ինդոնեզիայում հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր, հրաբխային ժայթքումներ եւ ցունամիներ: 2004 թվականին տեղի ունեցած հզոր երկրաշարժն ու ցունամին խլեցին գրեթե 230 000 մարդու կյանք:

549