ՖԲ օգտատեր Շող Մովսիսյանը գրում է.

«Բոլորս էլ հասկանում ենք, որ բարդ է իրավիճակը արտաքին քաղաքականությունում:

Ուղիղ պատկերացնենք, որ գտնվում ենք մուրճի և երկաթյա կոճի միջև: Մի կողմից անվտագության խնդիր, մյուս կողմից տնտեսության սպառնալիքներ: Իսկ այս ճյուղերը առանց մեկը մյուսի ուղղակի երկուսն էլ կփլուզվեն:

Անվտանգության ոլորտում մեր դաշնակից պետությունները` ՀԱՊԿ անդամ պետությունները, անվստահելի գործընկերներ են, որը բոլորիս համար պարզ դարձավ 44-օրյա պատերազմով և դրանից հետո զարգացող իրադարձություններով:

Բայց այնպես է ստացվել, որ մեր տնտեսությունը սերտորեն փոխկապակցված է առաջին հերթին Ռուսաստանի, և ՀԱՊԿ պետությունների հետ: Ունենք ԵԱՏՄ տնտեսական իտեգրացիոն պայմանագիր: Անվտանգային առումով նույնպես, մեր բանակի զինտեխնիկան, ռազմական ուսուցումը ռուսական ռազմարվեստի կրկնությունն է:

Արևմուտքը առաջարկում է խզել կապերը մեր անվստահելի գործընկերների հետ և սկսել աշխատել Արևմուտքի հետ: Պատկերացնենք սցենար, որ խզում ենք կապերը Ռուսաստանի հետ:

Առաջինը և շատ արագ մենք կզգանք տնտեսական վնասները, որ կրելու ենք այս խզման արդյունքում: Իսկ դա Հայաստանի համար ահռելի տնտեսական հարված կլինի, թե ներկրման, թե արտահանման շուկաներում: Հարց` պատրա՞ստ են հայ գործարարները, հայ տնտեսվարողները և ընդհանուապես ՀՀ քաղաքացիները առնվազն հինգից տաս տարի դիմանալ: Գիտե՞ք ինչու եմ հարցնում հենց այս խնդրի մասին: Որովհետև, եթե չդիմացան Ռուսաստանի տնտեսական ճնշմանը, ապա ՀՀ ներքաղաքական դաշտը կլարվի և շատ հավանական է ռուսամետ ուժերը գան իշխանության: Իսկ այդ դեպքում անվտանգային ամենասարսափելի փաստի առաջ կկանգնենք, պետականություն կորցնելու փաստի առաջ: Դրանից հետո ամեն ինչ կորցրած կընկնենք պատմական հերթական արհավիրքի մեջ:

Պատրաստ է՞ արդյոք հայ ազգը ձեռնոց նետել Ռուսաստանին հենց այսօր, այս պահին: Եթե երաշխավորում եք, որ մեր ժողովուրդը կդիմանա տնտեսական արհավիրքին և պինդ կկանգնի ժողովրդավարության պաշտպանության, հետևաբար և հայոց պետականության համար, ապա հարց չկա, ես էլ եմ համաձայն խզել կապերը ՀԱՊԿ, ԵԱՏՄ կառույցների հետ:

Այս պարագայում Արևմուտքը պատրա՞ստ է գոնե տարեկան մի երեք միլիարդ օգնություն տրամադրի Հայաստանին, որպեսզի մենք կարողանանք դիմակայել մեր արտաքին և ներքին մարտահրավերներին: Դրա հետ միասին Արևմուտքը արդյո՞ք դրանից հետո պատրաստ է զենք տրամադրել մեզ այնքան, որքան պետք կլինի մեր անվտանգությունը ապահովելու համար: Ես դեռ չեմ լսել նման խոստումների մասին:

Հիմա ես, դու սիրելի ընկեր, մեզ դնում ենք Նիկոլի տեղը, դե մենք բոլորս վարչապետ ենք չէ՞, ու սկսում բոլոր հարցերի պատասխանները փնտրել և անել այնպես, որ վերջնարդյունքում չկորցնենք մեր ամենաթանկը, մեր պետականությունը:

Եկեք մտածենք առանց էմոցիաների, չոր հաշվարկներով:

Հ.Գ. Ասելով` մենք բոլորս Նիկոլ ենք, չընկալեք որպես սարկազմ: Ոչ, ես ուղղակի ամեն բառ ասելուց առաջ ինքս ինձ պատասխանատու եմ զգում հենց Նիկոլի փոխարեն ՀՀ քաղաքացիների, և առաջին հերթին իմ բարեկամների և ընկերների առջև»:

2060