ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առիթով:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ նախնական տեղեկություններով՝ 2022թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով պայմանագրային զինծառայող Ռ. Ա.-ն ձախ սրունքի ստորին երրորդի շրջանում ստացել է հրազենային միջանցիկ վիրավորում:
Կատարվում է նախաքննություն: