Ռուսաստանը ողջունում Է մի շարք պետությունների, այդ թվում՝ Վատիկանի նախաձեռնությունները, որոնք պատրաստ են հարթակ տրամադրել Ուկրաինայի հետ բանակցությունների համար, բայց ներկա իրավիճակում այդ առաջարկությունները պահանջված չեն կարող լինել Կիևի դիրքորոշման պատճառով, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մենք գիտենք, որ մի շարք և՛ արտասահմանյան պետական գործիչներ, և՛ երկրներ հայտարարում են իրենց հարթակը տրամադրելու պատրաստակամության մասին և, անշուշտ, մենք ողջունում ենք նմանօրինակ քաղաքական կամքը: Բայց այն իրադրությունում, որը մենք այժմ դե ֆակտո և դե յուրե ունենք ուկրաինական կողմից, նման հարթակները պահանջված լինել չեն կարող»,- Պեսկովն ասել Է լրագրողներին: Այսպես Է նա մեկնաբանել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների համար հարթակ տրամադրելու Վատիկանի պատրաստակամության մասին հաղորդագրությունները:

204