Ֆինլանդիան և Շվեդիան դեռ ունեն որոշակի քայլեր ՆԱՏՕ-ին միանալու համար․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության շուրջ շարունակվում են դրական ոգով, սակայն նրանք դեռ պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն՝ Անկարայի հետ ստորագրված ահաբեկչության դեմ պայքարի հուշագրի իրականացման համար։
«Գործընթացը դրականորեն է ընթանում, բայց դեռ կան քայլեր, որոնք նրանք (Ֆինլանդիան և Շվեդիան) պետք է անեն: Առաջին հերթին դա վերաբերում է Շվեդիային»,- ասել է Չավուշօղլուն՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նրա խոսքով, երեքշաբթի օրը ինքը շփումներ կունենա Բուխարեստում՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում սկանդինավյան երկրների գործընկերների հետ։
28 Նոյեմբեր, 2022 16:38
269
Թուրքիան ներկա պայմաններում չի կարող աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու
31 Հունվար, 2023 16:10
Չավուշօղլուն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին
19 Հունվար, 2023 12:21
Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի Չավուշօղլուին՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը
17 Հունվար, 2023 12:09