«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 

1. Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի փողոցի նրբանցքի, Որմնադիրների փողոցի և նրբանցքի, Խորենացու 160-240 համարների և 4-րդ նրբանցքի, Սասունցի Դավիթի 70/1, 70/2, 70/3 համարների, 2. Կենտրոն վարչական շրջանի՝ Մյասնիկյան 1-4, Աբովյան 50-54 համարների, Հերացու, Այգեստան 9, 10, 11, Օստրովսկու փողոցների, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի եւ 1-ին համալսարանական հիվանդանոցի շենքերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 

187