Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում քաղաքացու ոտքն արգելափակվել էր հաստոցի մեջ
Դեկտեմբերի 3-ին, ժամը 09:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում քաղաքացու ոտքն արգելափակվել է հաստոցի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացի Ս․ Շ․-ի (ծնված 1982 թ․) ոտքն արգելափակվել է աղբամաքրման հաստոցի մեջ։
Փրկարարները քաղաքացու ոտքը դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
03 Դեկտեմբեր, 2022 16:19
1048
Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
01 Հոկտեմբեր, 2025 11:12
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գազ չի լինի
30 Սեպտեմբեր, 2025 10:15
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ հայտնաբերել են զենք-զինամթերք
23 Սեպտեմբեր, 2025 17:15
Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան քննարկում են էլեկտրաէներգիայի տարանցիկ միջանցք ստեղծելու հնարավորությունը
13 Օգոստոս, 2026 10:38
Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի
15 Հուլիս, 2026 15:16
Համապատասխանությունը պաշտպանում է հաճախորդի ֆինանսական անվտանգությունը․ Կարեն Ադամյան
28 Ապրիլ, 2026 11:39