Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն այցելել է Սոթք և այնտեղից տեսաուղերձ հղել։

«Մենք գտնվում ենք Հայաստանում, Սոթքում։ Այս ամբողջ շրջանը սեպտեմբերին ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք միջազգային հանրությանը խնդրում ենք գործել և ստիպել Ադրբեջանին՝ հարգել խաղաղության օրակարգը և հեռանալ Հայաստանի հողերից»,- գրել է իսպանացի պատգամավորը:

1016