Արտաշատում հիմնանորոգվում են 21 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները
Արարատի մարզպետարանից տեղեկացնում են, որ 2022 թվականի Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Արտաշատ քաղաքում ընթանում են 21 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 491 մլն 800 հազար դրամ արժողությամբ։
Ծրագրի 35%-ը ֆինանսավորում է Կառավարությունը, 55%-ը` համայնքը, իսկ 10%-ը՝ բնակիչները: Աշխատանքներն արդեն ավարտվել են 12 շենքում:
06 Դեկտեմբեր, 2022 19:06
599