Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում էր 16 երկիր: Մանկական Եվրատեսիլի կարգախոսն է «Պտտիր հրաշքը», իսկ խորհրդանիշը՝ հայկական նախշերով հոլն է։
«Մանկական Եվրատեսիլ» 2022 միջազգային երգի մրցույթում 203 միավորով հաղթող ճանաչվեց Ֆրանսիան ներկայացնող Լիսսանդրոն «Oh maman» երգով։
Հայաստանի պատվիրակ Նարեն հանդես եկավ 15 համարի ներքո «Dance» ստեղծագործությունով։ Նարեն 180 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։
Վրաստանը ներկայացնող Մարիամ Բիգավան 161 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը։
Մրցույթին մասնակցում էին Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստան, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան:
Նարե Ղազարյանը ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակել է 110 միավոր։
Հայաստանին ձայն տված երկրները՝
Նիդեռլանդները - 5
Լեհաստան - 2
Ղազախստան - 12
Մալթա - 4
Իտալիա - 0
Ալբանիա - 5
Վրաստան - 5
Ֆրանսիա - 12
Իռլանդիա - 10
Մակեդոնիա - 12
Իսպանիա - 12
Մեծ Բրիտանիա - 8
Պորտուգալիա - 7
Սերբիա - 8
Ուկրաինա - 8
Հայաստանն իր 12 միավորը տվեց Վրաստանին։
Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Նարեն վաստակեց 70 միավոր։