Պատմության մեջ առաջին աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել 1930 թվականին Ուրուգվայում։ 17 օրվա ընթացքում անցկացրել են 18 հանդիպում, իսկ այդ տարվա հաղթող ճանաչվեց հենց Ուրուգվայը եզրափակիչում 4։2 հաշվով հաղելով Արգենտինային։ 

Եվրոպացիները նավարկում էին նավերով, իսկ Եգիպտոսը փոթորկի պատճառով չկարողացավ գնալ աշխարհի առաջնություն

Առաջնությանը մասնակցում էր ընդամենը 13 հավաքական, որոնցից միայն չորսն էին Եվրոպայից, իսկ մնացածը հրաժարվում էին համաշխարհային տնտեսական ժգնաժամի պատճառով։ Եվրոպացիները մինչև Ուրուգվայ են հասել շոգենավերով և փոստային նավերով։ Այնտեղ մարզվում էին, շփվում էին, ուրախանում էին։ 

Միաժամանակ եգիպտացիները պետք է Աշխարհի գավաթին հասնեին հարավսլավացիների հետ նավով, սակայն փոթորկի պատճառով նրանք այդպես էլ չբարձրացան։ Նրանք չխաղացին մրցաշարում։

Պատմական գոլը խփել են ձյան տակ 
 

Պատմության մեջ աշխարհի առաջնություններում ամենաառաջին և ամենագլխավոր գոլը խփել են Ֆրանսիա-Մեքսիկա հանդիպմանը։ Գոլի հեղինակ Լյուսեն Լորանը հիշում է․«Ձյուն էր գալիս - հարավային կիսագնդում այդ ժամանկ ձմեռ էր։ Խաղընկերներից մեկը փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակ և ես հարված կատարեցի աջ ոտքով։ Բոլորը երջանիկ էին, բայց չէին գլորվում գետնին, ինչպես հիմա է։ Արագ ձեռքսեղմում էր տեղի ունենում և շարունակում էինք։ 

Նույն խաղում ֆրանսիացի կիսապաշտպան Շանտրելը մեկուկես հանդիպումը անցկացրեց դարպասում՝ դարպասապահ Տեպոյի վնասվածքի պատճառով (այն ժամանակ փոխարինումներ չեղան):

Որոշ տվյալներով՝ աշխարհի առաջնության առաջին խաղին մասնակցել է 4444 մարդ։ Մյուսների՝ ոչ ավելի, քան հազար։

Նույնիսկ մարզիչներն էին դատում 

Բոլոր հանդիպումների սպասարկում էր 15 մրցավար, բայց նրանցից երկուսը Ռումինիայի և Բոլիվիայի հավաքականի մարզիչներն էին։ Հատկապես հիշարժան էր բրազիլացի մրցավար Ժիլբերտո Ռեգոն․ Օրինակ, Ուրուգվայ - Հարավսլավիա կիսաեզրափակչում դաշտի տերերի գոլը հաշվում էր այն բանից հետո, երբ խաղադաշտից դուրս թռած գնդակը խաղադաշտ մտցրեց կողմնակի խաղացողը: Նա ոստիկան էր, ուղղակի ոտքով հետ տվեց նրան ու հանկարծ դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Իսկ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպման խմբային փուլում նույն Ռեգոն վեց րոպե շուտ հնչեցրեց եզրափակիչ սուլիչը։ Նույնիսկ այն պահին, երբ ֆրանսիացի Լանժիեն մենակով վազում էր դարպասապահի հետ։ 

Արգենտինայի հավաքականի ավագը քննության պատճառով բաց է թողել երկրորդ տուրի հանդիպումը, իսկ նրա թիմը 11 մետրանոց է իրացրել 15 մետրից

Մանուել Ֆերեյրան Մեքսիկայի հետ խաղի օրը պետք է ավարտական ​​քննություն հանձներ, ուստի չխաղաց։ Բայց ամեն ինչ լավ անցավ՝ գնաց, հանձնեց, հետո վերադարձավ երրորդ տուրի հանդիպմանը։
Այդ խաղում ևս մեկ հետաքրքիր դրվագ կար։ Մեքսիկացիների նկատմամբ 11 մետրանոց նշանակվեց, իսկ հետո մրցավարները քայլերով չափեցին 11 մետրը։ Բոլիվացի մրցավարը (ով նաև աշխարհի առաջնության իր թիմի մարզիչն է) Ուլիսես Սաուսեդոն բավականին բարձրահասակ էր, ուստի իր երկար քայլերով գնդակը դրեց դարպասից 15 մետր հեռավորության վրա։ Զարմանալի չէ, որ արգենտինացիները 11 մետրանոց չեն իրացրել։

Թեև, ըստ այլ աղբյուրների, նրանք դա միտումնավոր չեն իրականացրել, քանի որ իրենք նույնպես համաձայն չէին դատավորի որոշման հետ։

Ոչ ոք չնկատեց անօրինական փոխարինումը

Խաղում Ռումինիան և Պերուն խփեցին մրցաշարի ամենաարագ գոլը՝ 50-րդ վայրկյանին։ Իսկ 1։2 հաշվով պերուացիները խաբեցին՝ մեկ խաղացողի փոխարեն թողեցին մյուսի։ Փոխարինման մասին ոչ ոք չազդարարեց, խաղացողների մարզաշապիկների վրա համարներ չկան, և առավել եւս քչերին էին դեմքով ճանաչում։ 

Բայց հնարքը չօգնեց՝ ռումինացիները երրորդ գոլը խփեցին ու հաղթեցին։

Կիսաեզրափակիչում ֆուտբոլիստը խաղացել էր ոտքի կոտրվածքով

Արգենտինա - ԱՄՆ հանդիպումն արդեն կոպիտ էր, բայց ամենաքիչ բախտը բերեց Ռաֆայել Թրեյսիին։ Դեռ առաջին խաղակեսում նա կոտրեց ոտքը՝ փորձելով պաշտպանել ցանցը, բայց մի կերպ խաղաց մինչ ընդմիջում: Իսկ հետո նրան ուղարկել են հիվանդանոց։ Ամերիկյան պատվիրակության ղեկավարությունը նույնիսկ խնդրել է ՖԻՖԱ-ին փոխարինում կատարել, սակայն թույլտվություն չեն ստացել։ 

Մեկ այլ պատմություն էլ կա՝ արդեն կապված ԱՄՆ հավաքականի բժշկի հետ։ Դրվագներից մեկում նա վազել է խաղադաշտ, գցել ճամպրուկը և կոտրել քլորոֆորմի մի քանի բանկա։ Հանդիպումն ընդհատվել է։ Նրանք պետք է սպասեին, մինչև քիմիական նյութերի գոլորշիները գոլորշիանան, և բժիշկին գրկած դուրս բերել դաշտից։ 

Մառախուղի պատճառով շատ երկրպագուներ բաց են թողել եզրափակիչը 

Արգենտինացիները ստացել էին 20 հազար տոմս իրենց երկրպագուների համար։ Նրանցից շատերը մարզադաշտ են հասել այն ժամանակ, երբ հանդիպումն ավարտվել էր։ Նրանք անցել են ջրի վրայով, սակայն խաղի օրը առավոտյան թանձր մառախուղ էր, ուստի ավելի շուտ ներս մտնելն անհնար էր, բացի այդ, սահմանին ուժեղացված վերահսկողության պայմաններում դա անհնար էր։

Եզրափակչի մասնակիցները վիճում էին, թե ում գնդակով են խաղալու, իսկ մրցավարի համար նախապատրաստել էին նավը 

Առանձին պատմություն է եզրափակիչի շուրջ բարձրացված աղմուկը։ Միայն բելգիացի Ջոն Լանգենուսն էր (ի դեպ, նա նույնպես գրեթե ուշանում էր մառախուղի պատճառով) համաձայնել սպասարկել խաղը, այնուհետև միայն անվտանգության երաշխիքներով։ Նրա համար հատուկ նավ են պատրաստել, որպեսզի մեկ ժամվա ընթացքում նա կարողանա հեռանալ երկրից։

 

Խաղին ներկա է եղել 68 հազար հանդիսական (իրականում կարող էր լինել 90 հազար), և գրում են, որ անվտանգության միջոցառումներն արգելող են եղել։ Իսկ պահակները մեկուկես հազար մարդուց խլել են ատրճանակներ ու ռևոլվերներ, չնայած դա նրանց չի խանգարել գոլերից հետո օդ կրակել։ Թերեւս ոչ բոլորին են խուզարկել։

Արգենտինան և Ուրուգվայը նույնպես վիճում էին, թե ում գնդակով են խաղալու։ Այնուհետեւ առաջին խաղակեսն անցկացրեցին Արգենտինայի գնդակով (իսկ Արգենտինան հաղթեց 2:1 հաշվով), երկրորդը` Ուրուգվայի գնդակով (Ուրուգվայը երեք անպատասխան գնդակ խփեց): Սակայն այդ տարիների ուրուգվայական մամուլը գրում էր, որ ընդմիջմանը գնդակը չի փոխվել։

Եզրափակիչում վերջին գոլը խփել է մեկ ձեռքվ խաղացող ֆուտբոլիստը

Ուրուգվայի օգտին 4:2 հաշիվը գրանցել է Հեկտոր Կաստրոն։ Նա հաշմանդամ էր, նա խաղում էր առանց աջ ձեռքի դաստակի։ 13 տարեկանում նա անհաջող օգտագործել էր էլեկտրական սղոցը: Կաստրոն նաև Ուրուգվայի հավաքականի առաջին գոլի հեղինակն է աշխարհի առաջնությունների պատմության մեջ (դա հաղթական գոլն էր Պերուի դեմ խմբային փուլում)։ 

Նա նաև Ուրուգվայի հետ երկու տարի առաջ հաղթել է Օլիմպիական խաղերում և Ամերիկայի գավաթում, իսկ դրանից հետո կրկնել է իր հաջողությունը Կոպայում։

Կորցրել էին խաղացողրին և մտածել, որ նա մահացել է, իսկ նա վերդարաձավ

Երբ Ռումինիայի ազգային հավաքականը տուն էր գնում, նրա խաղացողներից մեկը՝ Ալֆրեդ Էյզենբայզերը հիվանդացել էր թոքաբորբով և հոսպիտալացվել Ջենովայում: Ժամանումից հետո նրան չեն տեսել Բուխարեստում, ուստի լուրեր են տարածվել, որ նա մահացել է Հարավային Ամերիկայում։

Նրա մահվան մասին հայտարարել էր պատվիրակության ներկայացուցիչը։ Հենց նրանք սկսեցին նախապատրաստվել հուղարկավորությանը, խաղացողը վերադարձավ՝ բավականին ողջ և առողջ: Ավելին, նա դարձավ հաջողակ գեղասահորդ, իսկ հետո մասնակցեց Օլիմպիական խաղերին։

Լուսանկարներ՝ Gettyimages.ru/Allsport/Hulton; globallookpress.com/Schirner Sportfoto Archive; commons.wikimedia.org/News photo, DHM Berli

3324