Հայաստանի Հանրապետության հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառն իր բարձրությամբ երկրորդն է ԱՊՀ տարածքում։ Այս մասին գրում է turstat.com-ը, որը կազմել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում տեղադրված գլխավոր տոնածառերի վարկանշային ցուցակը՝ ըստ բարձրության։
 
Ըստ վարկանիշի` ամենաբարձր տոնածառը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում է: Դրա բարձրությունը 43 մետր է, երկրորդ տեղում Երևանի տոնածառն է` 37 մետր բարձրությամբ, այնուհետև գալիս են Տաշքենդի, Բաքվի ու Դուշամբեի տոնածառերը։

Մինչդեռ Մոսկվայի գլխավոր տոնածառը 6-րդն է։ Տոնածառի բարձրությունը 27 մետր է։

 

1448