
Իրանի նախագահ Ռոհանին իր աջակցությունն է հայտնել Վլադիմիր Պուտինին Ղարաբաղում հրադադար հաստատելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների առումով:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և քննարկել իրավիճակը Ղարաբաղում։ Տեղեկությունը հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ։
«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռոհանին Պուտինին իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների և սուբստանտիվ բանակցությունների վերականգնման առնչությամբ՝ հանուն շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու: