Երթևեկության և հետիոտնի հարմարավետ ու անվտանգ տեղաշարժի համար ամբողջ Աջափնյակ վարչական շրջանում փոխարինվում են լուսացույցերը և տեղադրվում են նոր լուսավոր կանգառասրահներ:

Ընդհանուր թվով նախատեսվում է փոխարինել թվով 77 կանգառասրահ, որոնց մեծ մասն արդեն պատրաստված և տեղադրված են:

«Հարգելի´ բնակիչներ, ձեռք բերված նոր գույքը միտված է ծառայելու ձեր իսկ հարմարությանը, ուստի խնդրում և հորդորում ենք խնամքով վերաբերվել համայնքային գույքին»,- ասված է վարչական շրջանի տարածած հայտարարությունում:

615