«Բոլորովին վերջերս մենք միջկառավարական հանձնաժողովի նիստ ունեցանք, և գործընկերները նկատել են, որ տնտեսության ոլորտում մեզ մոտ վիճակը շատ դրական է զարգանում. այս տարվա տասը ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության ծավալն աճել է 73 տոկոսով։ Սա լավ արդյունք է։ Բայց մենք Ձեզ հետ դեռ երեկ ենք սկսել, և ստացվեց երեքով զրուցել. իհարկե, հիմնական խնդիրը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, Ղարաբաղի հետ կապված ամեն ինչ, այնպես որ, ինչպես պայմանավորվել էինք` բոլոր հարցերը մանրամասն կքննարկենք»,- ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Պուտինը։

663