ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով:

Այս մասին նշված է գրասենյակի Twitter-ի միկրոբլոգում արված գրառման մեջ, որի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

 

«Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում չլուծված հարցերը լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա անբարենպաստ հումանիտար ազդեցությունից»:

876