Արքայադուստր Դիանայի նամակը աճուրդի է հանվել 18000 ֆունտ ստեռլինգով։ Այս մասին գրում է բրիտանական The Sun թերթը։

Սա մի գրություն է, որում Լեդի Դին շնորհակալություն է հայտնել ոստիկանության սերժանտ Ջորջ Փլամբին՝ Ուիլյամի ծննդյան օրը մոտոցիկլետային շոու կազմակերպելու համար։ Այն պարունակում է արքայադստեր եւ նրա որդիների ստորագրությունները։ Նամակը թվագրված էր 1989 թվականի հունիսի 21-ով եւ գրված էր Քենսինգթոնյան պալատի պաշտոնական թղթի վրա:

«Հարգելի սերժանտ Փլամբ, դուք եւ ձեր թիմն այնքան բարեհամբույր գտնվեցիք, որ այսօր՝  արքայազն Ուիլյամի ծննդյան օրը եկաք այստեղ: Չեմ կարող փոխանցել, թե ինչ հաճույք է պատճառել ներկայացումն այս փոքրիկ մարդուկներին եւ նրանց մայրերին: Ես գիտեմ, թե որքան զբաղված եք բոլորդ այս պահին, ուստի ավելի գնահատելի է, որ դուք, մոտոցիկլետ վարող տղաների թիմի հետ միասին կարողացաք մասնակցել ծննդյան տոնակատարությանը: Մեր ջերմ շնորհակալությունը ձեզ։ Հարգանքներով՝ Դիանա, Ուիլյամ, Հարրի», - մեջբերում է The Sun թերթը:

511