Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը The Washington Post-ին ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ դուրս բերել ամերիկյան զորքերը Աֆղանստանից, հեշտացրել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելը։

Սալիվանի խոսքով՝ Բայդենը չի ձգտում բաց ռազմական բախման Ռուսաստանի հետ։

«Եթե մենք դեռ կռվեինք Աֆղանստանում, դա հիանալի թիրախ կլիներ Ռուսաստանի համար», - բացատրեց քաղաքական գործիչը:

Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Մոսկվա։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Նա հավելել է, որ հարաբերությունների լարվածության շրջանում «շփման ուղիները չափազանց կարեւոր են»։ Նոր դեսպան Թրեյսին «անհամբեր սպասում է իր պարտականությունների կատարմանը»:

Նրա թեկնածությունը Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատվել է դեկտեմբերի 21-ին Սենատի կողմից։

512