ԱՄՆ պետքարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանում ընդդիմադիր Թոֆիգ Յագուբլուի և մի շարք այլ քաղաքական գործիչների ձերբակալությունը։

«Մենք խորապես մտահոգված ենք Բախտիյար Հաջիևի և Թոֆիգ Յագուբլուի ձերբակալություններով։ Կոչ ենք անում իշխանություններին հնարավորինս շուտ ազատ արձակել նրանց։ Մենք վճռականորեն հավատարիմ ենք մնում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանքը խթանելուն», - ասել է Փրայսը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը ևս մեկ անգամ կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հաշվի առնել իր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ խաղաղ արտահայտվելու իրավունքը։

729