
82 տարեկանում Աթենքի «Իգեա» հիվանդանոցում մահացել է Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտին 2-րդը, որը թագավորել է 1964-74թթ․՝ մինչև երկրում միապետության վերացումը:
Կոնստանտինը ծնվել է 1940 թվականի հունիսի 2-ին՝ ապագա թագավոր Պավել I-ի և Ֆրեդերիկե Հանովերացու ընտանիքում։ Նա պատկանում էր դանիական Գլյուքսբուրգյան դինաստիայի ճյուղերից մեկին, որը Հունաստանում իշխում էր 1863 թվականից՝ 1922-1935 թվականների ընդմիջումով։ 1973 թվականին «սև գնդապետները» հեղաշրջում արեցին ու վերացրին միապետությունը՝ Հունաստանը հռչակելով հանրապետություն։
Մեկ տարի անց արդեն Հունաստանի ժողովրդավարական կառավարությունը կրկին քվեարկության դրեց միապետության հարցը, և 1974 թվականի դեկտեմբերի 8-ի հանրաքվեի արդյունքում միապետությունը վերջնականապես վերացվեց։ Կոնստանտին II-ը չէր ճանաչել երկու հանրաքվեների արդյունքները և չէր հրաժարվել գահից։