Հունվարի 12-ին, ժամը 20:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում՝ «Փարիզյան սուրճ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենաներ. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: 

732