Թբիլիսիում վերելակի ընկնելու հետևանքով երկու մարդու կյանք փրկել չի հաջողվել
Այսօր՝ հունվարի 14-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիիլիսիի Վազիսուբանի թաղամասում վերելակի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել։ Տեղեկությունը հաստատել են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։ Հաղորդում է aliq. ge-ն։
Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել մահացած կնոջ ու տղամարդու դի։
Այս պահին դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չկան:
Հարկ է նշել, որ օրեր առաջ՝ հունվարի 7-ին, Թբիլիսիի Լոտկինի թաղամասում ևս վերելակ էր ընկել, ինչի հետևանքով երեք մարդ վնասվածքներ էր ստացել:
15 Հունվար, 2023 00:47
760
Քարտով վճարելիս հնչել է ԵՄ հիմնը. հաքերային հարձակում Թբիլիսիի հասարակական տրանսպորտի վճարային համակարգի վրա
24 Հունվար, 2025 17:39
Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում
23 Նոյեմբեր, 2024 23:02
Թբիլիսիում անցկացվել է հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
25 Ապրիլ, 2024 19:20