Հունվարի 14-ին, ժամը 15։33-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի 28-րդ փողոցի 22-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի տանիքում (մոտ 216 քմ)․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։08-ին, մարվել՝ 16։35-ին: Մասամբ այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 60 քմ), պատշգամբի և խոհանոցի առաստաղը (մոտ 8 քմ)։

585