ՀՀ ներքին գործերի նախարարությունում հաստատվել է ՆԳՆ ձևավորմամբ և գործունեությամբ պայմանավորված իրավական ապահովման (11 հաստիք, ծրագիրը՝ ակտիվ հղումով), կազմակերպաֆինանսական (12 հաստիք, ծրագիրը՝ ակտիվ հղումով) և անձնակազմի կառավարման գործառույթների (12 հաստիք, ծրագիրը՝ ակտիվ հղումով) իրականացման համար փորձագիտական ծրագրերը։
Փորձագետ ներգրավելու ժամկետը 6 ամիս է։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի հունվարի 19-ն է:

Այն դեպքերում, երբ այդ պաշտոնները զբաղեցնում են պետական ծառայության պաշտոն զբաղեցրած այն անձինք, որոնք տվյալ պաշտոններին նշանակվել են իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ անձինք պահպանում են իրենց աշխատավարձը: Իսկ այն դեպքերում, երբ այդ պաշտոնում նշանակվում են մինչև այդ պետական ծառայության պաշտոն չզբաղեցնող անձինք կամ այն անձինք, որոնք պաշտոնից ազատվել են ավելի վաղ ժամկետում, տվյալ անձանց վարձատրությունը սահմանվում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների երկրորդ ենթախմբին համապատասխանող սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով։

Դիմողները պետք է ներկայացնեն ՀՀ ներքին գործերի նախարարի անունով դիմում (դիմումի ձևը՝ ակտիվ լինքով), ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին հայտարարություն (հայտարարության ձևը՝ ակտիվ լինքով
Դիմողները կարող են փաստաթղթերը ներկայացնել և՛ առձեռն, և՛ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ փորձագետի պաշտոնի համար են դիմում, այլապես դիմումները չեն դիտարկվի։ Փաստաթղթերն առձեռն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 09.30-12.30-ը, ք. Երևան, Նալբանդյան 130 հասցեում։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգել 011-52-83-74 և 010-59-64-56 հեռախոսահամարներով:

Փորձագիտական ծրագրերին, փորձագետններին ներկայացվող պահանջներին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով (կազմակերպաֆինանսական ծրագիրիրավականիրավականի ծրագիրանձնակազմի կառավարումծրագիր):

547