
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝
ՄԻ ԱՐԵՔ, ՄԻ ԱՐԵՔ, ՄԻ ԱՐԵՔ
Տարածեք, որքան հնարավոր է շատ․ արդեն ճար չկա։
Արդեն մեկ տասնյակից ավել հաղորդագրություններով իմ լավ հայրենակիցներ, այդ թվում անչափ սիրելի ընկերներ, իբրև թե հասկանալու, ինձ օգնելու կամ պրիվատ մտահոգվելու համար ուղարկում են ադրբեջանական ագիտպրոպի տեսանյութեր՝ Թալիշ, Ջաբրայիլ, Ֆիզուլի․․․
Ու հասկանում ես, որ արդեն թշնամին ինձ է հասել իմ ընկերների, հայրենակիցների միջոցով, իսկ նրանցից ոմանց հոգում էլ արդեն կասկածներ, ցեց կամ վախ է ներդրվել՝ կարո՞ղ է նրանք են ճիշտ ասում, իսկ մեր բանակի հաղորդածը սխալ է, թաքցնում են․․․․․
Հասկանո՞ւմ եք, որ սա արդեն նշանակում է՝ թշնամին մուտք է գործել ձեր մեջ․․․․ Մի թողեք, մի արեք․․․
Հենց դրա համար էլ բավական խորամանկորեն արել են այդ ամենը․ մի դեպքում՝ այլ տարեթվով վիդենոերը նոր են ներբեռնել, մյուս դեպքում՝ շաբաթներ առաջվա ներխուժման կադրեր դրել, մինչդեռ այսօր այդ տարածքներից դուրս շպրտված են, մի ուրիշ դեպքում էլ՝ այլ ավերակ գյուղերի մոտ նկարահանել Իբրահիմ սթայլով․․․․ Ամեն ինչ արել են, որ Ալիևի հետևը փրկեն, իսկ դուք հավատում եք․․․․
Ճակատի, առաջնագծի որոշ հատվածների անկայունության ու մարտավարական առումով "փխրունության մասին" արդեն այսօր ստատուս եմ գրել։
Հիմա որպեսզի հասկանաք, թե ինֆորմացիոն պատերազմում ինչ են անում, մի հնարք բացեմ հենց երեկվա, դրա նախորդ բոլոր օրերի իմ արածների վրա։
1․ Փնտրում ես, թե որտեղ են ադրբեջանցիները շատ հավաքվում։ Օրինակ, Ռուսաստանի հայտի փորձագետներից Կորոտչենկոյի պատի տակ, հարյուրներով, հազարներով, որովհետև նա հստակ սպասարկում է Ալիևի շահերը, բնականաբար նաև վճարվում։ Մի քանի րոպեն մեկ ստատուս է դնում Ադրբեջանի կամ Ալիևի մասին․․․
2․ Թիրախավորում ես հերթական ստատուսը, օրինակ, որ Կորոտչենկոն ավետում է, թե Իլհամ Ալիևը ազատագրել է Հադրութը։
3․ Գտնում ես լավ պատրաստված ու հնարավորինս համոզիչ մատերիալ, հակառակը փաստող նյութ․ օրինակ, այդ պահին՝ Worgonzon-ի թարմ նյութը Հադրութի դիվերսիոն խմբի վնասազերծման մասին, որը ուներ մի քանի ուղղությամբ պրովոկացիա անելու ներուժ՝ 1) թուրքական սպեցնազի ներկայությունը, որը ադրբեջանական բանակի համար ամոթալի, ռուսների համար գրգռող լիքց ուներ, 2) Հադրութը հայերի վերահսկողության տակ է, 3) Հադրութում հայերը ադրբեջանաթուրքական սպեցնազին կոտորում են։ Երեքն էլ հոգեբանորեն ընկճում է թշնամուն։ Լինքը ճպցնում ես քննարկման տակ մասնակցող բոլոր ադրբեջանցիների գրառումներին որպես պատասխան։
4․ Պատկերն ամբողջացնելու համար շարունակում ես ազիկների կողմից տրվող հակադարձումներում /իբր worgonzon հայերին ծախված աղբյուր է/ որոշ տեղերում պատաս[անել, որ այնտեղ հարազատներ ունես, ում հետ խոսել ես քիչ առաջ՝ փեսա, զարմիկ /հանուն արդարության չեմ խաբել, իսկապես դա այդպես էր/ ու նրանք պատասխանել են, որ առաջ ենք գնացել, մեր տեղում նստած ենք, կոտորում ենք։ Երկրորդ ալիքն ես քշում վրաները։
5․ Շարունակում ես գրոհը նոր ստացվող տեղեկություններով։ Օրինակ, այդ թնացքում ռուսական КП-ն թարմ նյութ տեղադրեց, որտեղ մեկ այլ ռուս լրագրող հավաստում էր, որ նոր է դուրս եկել քաղաքից ու Հադրութը գտնվում է հայերի վերահսկողության տակ։ Այդ նյութը նորից ճպցնելով տեղադրում ես այդ քննարկմանը մասնակցող բոլոր ազիկների հետ բանավեճային հարթակներում։
Քանի որ բնականաբար պետք է այցելեն քո պատ տեսնելու թե ով ես, քո պատին նույնպես հոգեբանորեն ջարդող նյութեր ես դնում։ Այս ամենն անելիս լիքը հայերնասիր հայեր կողքդ են՝ սրտիկելով, բանավեճին պատասդխանելով, հայհոյանքին հայհոյանքով պատասխանելով և այլն․․․
3,4,5 կետերին զուգընթաց նույնը անում ես Կորոտչենկոյի հաջորդ ստատուսում, արդեն՝ այհլ թեմայով, որը կրկին նվիրված է ադրբեջանցիների "հաջողություններին", ու նկարագրվածը կրկնում այդտեղ։
Վերջում այնքան են հոգնում, հյուծվում, ընկճվում, որ ոմանք սկսում են աղաչել, որ հեռանաս․․․ Հըթնացս հորդորում ես, որ ազիկները գնան ու Ալիևին հարցնեն, պահանջեն, թե ո՞ւր են իրենց վիդեոկադրերը Հադրութից ու ո՞ւր է իրենց հաղթանակը․․
Ու հենց այդտեղ մեր դրած ինֆորմացիոն մինաները նրանք վերցնում ու տանում են յուրայինների հետ քննարկելու որպես վերջին նյութ ու անում են այն, ինչ հիմա դուք եք անում՝ ինձ ուղարկելով ինֆորմացիոն բոմբերը․․․
Ի դեպ, պարտադիր չէ, բոլորին պատասխանելը, եթե անգամ հայհոյույմ են, անիծում են, վիրավորում են, կամ վերջին քայլ քո մահացած եղցբայրներից մեկի կադրեր կամ լուսանկար դնում․․․ Ուղղակի մի կողմ ես դնում զգացմունքներդ, ասում, որ նման բաները քո վրա չեն ազդում, սառնասիրտ ես ու տրորելով անցնում ես վրաներով․․․
Խոշոր հաշվով ինչ է նտեղի ունենում․ ինչպես մարտի դաշտում, պայթեցնում ես ականը, քեզանից հետո սկսում են քննարկել, թե դա ինչ էր, ով էր, ճիշտ էր, թե ոչ, ու դու առաջ գնալով պայթեցնում ես երկրորդը, երրորդը։
Ինչպես ընկերներից մեկին գրեցի, հիմա ինձ ուղարկում եք թուրք պրոֆեսիոնալների կողմից 2-3 օր առաջ պայթեցված ականների քննարկումները, իսկ ես ոչ միայն ժ-ամանակ չունեմ դրանք քննարկելու, այլ դա իմաստ չունի ու վտանգավոր է․ ես ուղարկված նյւութերից որոշները /օրինակ, Ադրբեջանի հաջողությունները մատնանշող քարտեզը/ ուղիղ երկու-երեք օր առաջ եմ տեսել, անելիքս արել այդ քննարկման հարթակում։
Սիրելիներս, շատ բարդ պահ է․ պարտության մատնված, լուրջ արդյունքներ չարձանագրած թշնամին թե լուրեր է հորինում, թե փորձում հոգեբանորեն ազդել քո ներաշխարհի վրա, թե նաև ինֆորմացիոն քաոս ստեղծել։ Մի մտածեք, թե սոցիալական ցանցում տնեցիներով նստած զրուցում ենք․․․ Պատերազմը նաև այստեղ է ընթանում, որովհետև այստեղ թիկունքն է նստած ու դա թշնամինյ գիտի․․․․
Մի արեք, մի խոսքով․ մենք իրավունք չունենք մեկ միլիմետր անգամ կամ մեկ մազաչափ թուլացնել մեր հաղթական բանակի ու զինվորի թիկունքը։