Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Երևանում է. այս մասին  տեղեկացանք ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանից։

Ավելի վաղ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն էլ այս կապակցությամբ գրել էր թվիթերյան իր էջում. «Ուրախ էի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի՝ այսօր առավոտյան Հայաստան կատարած այցի ընթացքում հակիրճ ներկայացնել նրան տարածաշրջանում անվտանգության իրավիճակը՝ դրա խորը քննարկմամբ»։

614