ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է Ազատ գյուղի զորմասի հրդեհի հետևանքով զոհված Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը
ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը:
Այս մասին տեղեկացրել է Դիլիջանի համայնքապետարանը։
«Ցավակցում ենք Գոռի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին:
Սա ողբերգական ու անդառնալի կորուստ է, որի համար բոլորս ենք ցավում:
Խորապես հարգելով զոհվածի հարազատների վիշտը`մեր էջում Գոռ Մարտիրոսյանի մասին կհրապարակենք ճշտված տեղեկատվություն միայն ծնողների թույլտվությամբ»,-ասված է համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում:
22 Հունվար, 2023 01:25
1544
Կան ծնողներ, որոնց երեխաների ԴՆԹ-ն հաստատված է, բայց երեխաները վերցված չեն դիահերձարաններից․ Քոչարյան (տեսանյութ)
06 Ապրիլ, 2026 14:28
Հերքում. անճանաչելի դարձած զինծառայողների մասունքների ԴՆԹ փորձաքննությունները չեն դադարեցվել
06 Մարտ, 2021 04:05
ԴՆԹ փորձաքննության է ենթարկվել 2 հազար մարմին․ Անահիտ Ավանեսյան
04 Մարտ, 2021 18:06