ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում
Բագրատաշենի սահմանային անցակետում հունվարի 23-ին, ժամը 06.30-ին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 38-ամյա Դավիթ Պ.-ն:Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
«Նա հունվարի 3-ից ՌԴ Լիպեցկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
25 Հունվար, 2023 02:44
993
ՀՀ-ի և ՌԴ-ի աշխատանքային խումբը երեք ամսվա ընթացքում կփորձի երկաթուղու հետ կապված լուծումներ գտնել․ Միրզոյան
21 Հոկտեմբեր, 2026 15:36
ՌԴ-ի համար կարևոր է՝ Ուկրաինան ունենա իշխանության լեգիտիմ ներկայացուցիչ․ Պեսկով
20 Հոկտեմբեր, 2026 14:24
Ուիթքոֆը ծրագրում է Զելենսկու հետ հանդիպումից հետո մեկնել ՌԴ․ Axios
20 Հոկտեմբեր, 2026 12:24
Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին
13 Նոյեմբեր, 2025 18:23
Իրավապահները Տափերական գյուղում հրացաններ են հայտնաբերել
02 Օգոստոս, 2025 12:03
Ով է իրավապահների կողմից բերման ենթարկված հայտնի դերասանը
07 Փետրվար, 2025 23:00