Արցախի ներկայացուցիչները Կանադայի խորհրդարանում խոսել են Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետեւանքների մասին։

Հանդիպմանն ընդգծվել է, որ Կանադան պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու նրա ցեղասպան քաղաքականությունը։

Արցախի Հանրապետության ներկայացուցիչները հանձնաժողովի անդամներին ներկայացրել են հումանիտար ճգնաժամի և Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետևանքների մասին փաստեր, ինչպես նաև Արցախի Հանրապետության առաջնահերթություններն ու ազատ ու անկախ կյանքի իրենց տեսլականը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կանադայի ՀՅԴ Հայ դատի կոմիտեն իր երախտագիտությունն է հայտնում խորհրդարանական հանձնաժողովի անդամներին այս կարևոր հարցում ցուցաբերած աջակցության համար և վճռական է շարունակելու ջանքերը Արցախի շրջափակումը դադարեցնելու և Արցախի ձայնը վերջապես լսելի դարձնելու համար։

675