Իսրայելը մերժել է ԱՄՆ–ի՝ Ուկրաինային զենք մատակարարելու խնդրանքը

ԱՄՆ-ն Իսրայելի իշխանություններին խնդրել է MIM-23 Hawk հակաօդային պաշտպանությունը փոխանցել Ուկրաինային, սակայն մերժվել է։ Այս մասին հայտնում է Կնեսետի նախկին պատգամավոր, ICES միջազգային փորձագիտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ցինկերը։
Իսրայելի պաշտպանության նախարարությունում ԱՄՆ-ի խնդրանքը մերժվել է այն պատճառով, որ MIM-23 Hawk համակարգերը «գործուն չէին», քանի որ դրանք երկար ժամանակ պահվել են առանց պատշաճ սպասարկման։
Մերժման մյուս պատճառը մինչ օրս Ուկրաինային զենք չմատակարարելու Իսրայելի սկզբունքային դիրքորոշումն էր։
Ուկրաինան բազմիցս պահանջել է Իսրայելից Կիևին զենք մատակարարել։ Սակայն, չնայած մարդասիրական օգնություն ուղարկելուն, Թել Ավիվը զենք չի մատակարարում ուկրաինական կողմին։
26 Հունվար, 2023 16:19
235