Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, նշված տարածքի բժշկական կենտրոնից ոստիկանության տարածքային բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։ Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը,  ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում տվյալ բաժնի վարչական տարածքում գտնվող բնակության վայրերից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքի։

Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել տարածքի ոստիկանության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ մահացածը 2-ամյա Ս. Մ-ն էր։

Թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը, ոստիկանությունն ու քննչական բաժնն ունի նախնական տեղեկություն, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում, քանի որ քննչական բաժինը սպասում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը

2848