«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Սերոբ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։  

27-ամյա ձախ պաշտպանը հանդես է եկել ռուսական Պենզայի «Զենիթում», «Կռիլյա Սովետովի» երկրորդ թիմում, այնուհետև տեղափոխվել է Գյումրիի «Շիրակ», մրցաշրջան անցկացրել է «Փյունիկի» կազմում:

Գրիգորյանի նախորդ ակումբը ԲԿՄԱ-ն էր, որի կազմում նա 16 հանդիպման է մասնակցել Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում:

Փորձառու ֆուտբոլիստը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19, Մ-21 հավաքականները, 4 հանդիպում է անցկացրել Ազգային հավաքականում:

«Ուրախ եմ, որ տեղափոխվել եմ բարձր նպատակներ հետապնդող ակումբ: ԲԿՄԱ-ում խաղալով՝ լավ մարզավիճակ ձեռք բերեցի և պատրաստ եմ նոր մարտահրավերի: Մարզչական շտաբը կարողացել է «Ալաշկերտում» բարձր մրցակցությանը զուգահեռ լավ մթնոլորտ ստեղծել, ինչը շատ կարևոր է»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Գրիգորյանը:

676