Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ է նշանակվել դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համապատասխան հրամանագիր է ստորագրել, որը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջի «փաստաթղթեր» բաժնում։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ»,- նշված է հրամանագրում։
Հավելենք, որ այս պաշտոնում Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է երեք տարի ժամկետով:
30 Հունվար, 2023 23:45
761
ՀՀ վարչապետը շարունակում է բարձր պաշտոններում նշանակել արտերկրում կրթվածներին. նոր նշանակում
10 Օգոստոս, 2026 14:05
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
31 Հուլիս, 2026 12:39
Հայաստանն այսօր անում է հնարավորը՝ հայ փախստականների մշակութային իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու համար. Մնացական Սաֆարյան
29 Նոյեմբեր, 2025 15:55
Զգուշացում․ Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsApp․ Սամվել Մարտիրոսյան
04 Օգոստոս, 2026 21:51
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26 Հուլիս, 2026 18:30
Զգուշացեք imID-ն, Mobile ID-ն ուրիշների համար գործարկելուց․ Մարտիրոսյան
16 Հուլիս, 2026 22:14