«Ռուսաստանը նպատակ ունի խթանել 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկած 3+3 տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի աշխատանքը»:

Այս մասին, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՊՀ գործընկերների հետ հարաբերություններին վերաբերող հատվածի հայտարարության մեջ։

«Այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ տարածաշրջանային խաղացողների շահերից ելնելով համագործակցության ամրապնդման գործնական խնդիրների վրա, մենք համարում ենք օգտակար և ժամանակին։ Ինչ վերաբերում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, ապա հենց Ռուսաստանի հովանու ներքո այդ ձեռնարկումը մեկնարկեց 2022 թվականի հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։

Երկուսի հետ էլ սերտ կապի մեջ ենք առայսօր։ Մենք ողջունում ենք վերջին զարգացումները, որոնք հեռանկարներ են բացում հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա բարելավմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

564