Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել անհարկի չայցելել Իրան
Հաշվի առնելով Իրանում ստեղծված «անկայուն իրավիճակը» և Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության դեմ իրականացված ահաբեկչությունը՝ հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհարկի չայցելել Իրան, իսկ այցելուներին խորհուրդ է տրվում լինել «չափազանց զգույշ»։ Այդ մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը տարածվել է այսօր՝ հունվարի 31-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին զինված հարձակում էր տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Զոհվել է դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, երկու մարդ վիրավորվել է։
31 Հունվար, 2023 15:50
442
Բրազիլիան բողոք է ներկայացրել ՖԻՖԱ՝ Վինիսիուսի գոլի չեղարկման վերաբերյալ
26 Հունիս, 2026 17:56
Ինքնաթիռը բախվել է Պեկինի ամենաբարձր երկնաքերին
26 Հունիս, 2026 17:50
Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ շուրջ 19կմ ճանապարհահատվածում այս պահին կատարվում են թերությունների վերացման աշխատանքներ
26 Հունիս, 2026 17:49