Էկոնոմիկայի նախարարությունը, երբ օրենսդրական նախաձեռնություններ կամ Կառավարության ծրագրեր է բերում, աշխատում ենք այնպիսի արդյունքային ցուցանիշների հասնել, որոնք ցույց են տալիս, թե այս կամ այն օրենքն ինչ ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա, և, բնականաբար, շահագրգռված ենք, որ տարված աշխատանքներն ունենան զգալի ազդեցություն:

Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք, կարելի է ասել, վաճառող նախարարություն ենք: Փորձում ենք այնպես անել, որ մեր գրած ծրագրերը լավ արդյունքներ գրանցեն: Այս տեսակետից կարծում ենք, որ եթե ուզում ենք այս ոլորտը զգալի ներդրում ունենա Հայաստանի տնտեսական և գյուղատնտեսական զարգացման մեջ, պետք է դիտարկել, թե ինչ է արվել, և ինչ արդյունքների ենք հասել: Փաստացի, արդյունքները գոհացուցիչ չեն, ինչ նշանակում է, որ պետք է աշխատանքի մեխանիզմը փոխվի: Դեմ չենք լինի, եթե արտադրական կանեփի ոլորտը տրվի մեզ, արդյունքը կտարբերվի այսօրվա արդյունքից, որի համար ամեն բան կանենք»,- նշեց նա:

442