Պավել Սուդոպլատովի անվան գումարտակը, որը շարունակում է կազմավորվել Զապորոժիեի շրջանում, համալրվել է Թուրքիայից ժամանած երեք կամավորներով։

ТАСС-ի հաղորդմամբ, նրանք ստորաբաժանման մնացած մարտիկների հետ այժմ զորավարժություններ են անցնում պոլիգոնում:

«Ուզուն» կանչի նշանով նոր կամավորներից մեկը գործակալությանը հայտնել է, որ ինքն իր ընկերների հետ եկել է Թուրքիայից՝ «մեր ռուս եղբայրներին աջակցելու համար»։

«Մենք դեմ ենք նացիստներին, գիտենք, թե ինչ է կատարվում այստեղ, ինչ է կատարվում Ուկրաինայում, մենք հասկանում ենք և գիտենք, որ Ռուսաստանը դեմ է ոչ թե Ուկրաինային, այլ Ուկրաինան կառավարող նացիստներին, որոնք փորձում են տիրանալ այս պետությանը»,- ասել է նա։

Ներկայում նորակոչիկները սկսել են ինտենսիվ մարտական ​​պատրաստության դասընթաց, որի ընթացքում նրանք պետք է տիրապետեն մարտական ​​համակարգմանը և փոխըմբռնում ձևավորեն գործընկերների հետ:

 

660