«Ներկայումս քովիդի արդյունքով պայմանավորված՝ համաշխարհային դեղագործական շուկաներում դեղերի որոշակի դեֆիցիտ կա: Բացի դրանից՝ մենք ձմռան ընթացքում ամբողջ աշխարհում ունեինք գրիպի բավական ակտիվ ընթացք և այլն, մենք հնարավորինս անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում ապահովենք անհրաժեշտ բժշկական պարագաների և դեղերի ներկրում, մենք ունենք օրենքով մեզ համար վերապահված լիազորություններ, որոնց շրջանակներում իրականացնում ենք նաև նման գործառույթներ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի գնահատմամբ՝ եթե դեղորայքի շուկայում դեֆիցիտ կա և այդ դեղորայքն անհրաժեշտ է, ապա որոշում է կայացվում թույլատրել ՀՀ ներկրումը նաև եվրոպական արտադրության դեղորայքի ոչ գրանցված տարբերակները. «Մենք շուկան մոնիթորինգ ենք անում շաբաթական կտրվածքով և եթե անհրաժեշտություն լինի որևէ խումբ դեղորայք ավելացնելու,ապա կավելացնենք և դա արվում է թե՛ անտիբիոտիկների, թե՛ մնացած խմբերի մասով»:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե դեղերը մարդկանց վրա թանկ են վաճառվում՝ Ավանեսյանն ասաց. «Օրենքով սահմանված է, որ քաղաքացին իր բուժման համար անհրաժեշտ դեղորայքը կարող է ձեռք բերել նաև այլ երկրից, դրանք բերել Հայաստան իր հետ կամ պատվիրել փոստային ծառայության միջոցով: Սա օրենքով սահմանված հնարավորություն է և որևէ ձևով չի կարող սահմանափակվել»:

494