Նոր կորոնավիրուսի դեմ մի քանի պատվաստանյութեր կարող են պատրաստ լինել ԱՄՆ-ում մինչև այս տարվա վերջ:

Ինչպես փոխանցում է 1in.am-ը, համապատասխան հայտարարությունը երկուշաբթի օրը Fox News հեռուստաալիքի եթերում արել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայքլ Փենսը:

«Մենք տեսնում ենք, որ Կենտրոնական Եվրոպայի երկրներում [կորոնավիրուսով վարակվածների] թվերն աճում են: Սա համաշխարհային համավարակ է»,- նշել է Փենսը:

«Մենք չենք կարող ասել, որ ամեն ինչ ավարտված է, քանի դեռ չենք ստացել անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ»,- հավելել է նա:

«Այս պահին մեր նպատակը մինչև տարեվերջ կորոնավիրուսի դեմ մեկ կամ մի քանի անվտանգ պատվաստանյութ ունենալն է»,- ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը: Նա նշել է, որ դրանցից մի քանիսն արդեն արտադրության մեջ են մտել: «Երբ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը որոշի, որ դրանք անվտանգ են և արդյունավետ, մենք կկարողանանք միլիոնավոր դոզաներ բաժանել երկրի բնակչությանը»,- եզրափակել է Փենսը:

452