Ուժեղ ցնցումներ են գրանցվել Վրաստանի Բաթում քաղաքի տարածքում, որը գտնվում է Սեւ ծովի ափին։

Ըստ բարձրահարկ շենքերի բնակիչների՝ իրենց ջահերը ճոճվում են, իսկ կահույքը՝ ցնցվում։ Բացի այդ, հստակ զգացվում է պատերի դողը։ Համապատասխան կադրեր են հայտնվել սոցցանցերում։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի վաղ առավոտյան 1939 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել նաև Թուրքիայի հարավում։ 

487