Երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն ստանալու համար գործում է թեժ գիծ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 6-ին Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գիծը՝ հետևյալ հեռախոսահամարով. Ֆիքսված հեռախոսահամար՝ +374 60 620 111 Բջջային (WhatsApp, Viber)` +374 55 620 111 Էլփոստ՝ [email protected]
06 Փետրվար, 2023 21:03
892