Փրկարարներն առատ ձյան պայմաններում բժիշկներին հասցրել են հիվանդ երեխայի տուն
Փետրվարի 6-ին, ժամը 16:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիփան գյուղում երեխան (8 ամսական) ունի բարձր ջերմություն, շտապօգնության ավտոմեքենան առատ ձյան պատճառով չի կարողանում մոտենալ հիվանդին․ բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բժիշկներին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդի տուն։ Այնուհետև հիվանդին հոսպիտալացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ փրկարարները երեխային և բժիշկներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. երեխան հոսպիտալացվել է Ծաղկահովիտի ԲԿ։
07 Փետրվար, 2023 01:41
1391
Արագածում ձյան ծածկույթի բարձրությունը հատել է 3 մետրը
28 Մարտ, 2026 19:47
Ամփոփվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը. հայտնի են հաղթողները
04 Փետրվար, 2026 15:52
Աֆղանստանում առատ ձյան և անձրևների պատճառով մահшցել է 61 մարդ, 110-ը՝ վիրավnրվել
25 Հունվար, 2026 12:17
Ինչ պայմաններում են պատանդառվել Արցախի նախկին նախագահները, ինչու նրանց չի հաջողվել Արցախը լքել ուղղաթիռով․ մանրամասներ
31 Հոկտեմբեր, 2023 15:49
Կայացել է «ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրները արդի պայմաններում» խորագրով գիտաժողով
24 Սեպտեմբեր, 2021 13:57
Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ ԱՆ-ից
23 Հունիս, 2021 00:36