Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ իր ղեկավարած գերատեսչությոնը համապատասխան գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ ևս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելու Արցախի դեմ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հնարավոր բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։ 

«Միջազգային հանրության կողմից ակնկալում ենք հրատապ և գործնական քայլեր՝ զսպելու թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ գործողությունները և հրահրված պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենին

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի գործադիր տնօրենին

ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենին

«Օզոնային շերտի պահպանության մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենի պաշտոնակատարին

Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների գործադիր տնօրենին

Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի գործադիր տնօրենին

«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենին

«Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենի պաշտոնակատարին

«Աֆրիկա-եվրասիական միգրացիոն ջրային թռչունների պահպանման մասին» համաձայնագրի գործադիր տնօրենին

«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենին

ՄԱԿ-ի ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենին

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրենին

ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շ. Շարփին

Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար տիկին Ս. Բոսոութղոյին

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ պարոն Դ. Մարիյասինին

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ պարոն Ռ. Յելեին

Հայաստանում ասիական զարգացման բանկի (ԱBԲ) տնօրեն պարոն Պ. Սպանտիգատիին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչ պարոն Դ. Գվինդաձեին

Հայաստանում գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) տնօրեն տիկին Ա. Դ. Կեմպային

Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն պարոն Դ. Հոֆմանին

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լ. Թրեյսիին

Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տիկին Ա. Վիկտորինին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ն.Գ. Դոկտոր Մ. Յ. Բանժաֆին

Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ի. Ստանիտյո-Տոլոշկինենին

Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կորնել Իոնեսկուն

Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ձ. Կ. Մ. Պավլովային

Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջ. Լաքոտին

Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վ. Դել Մոնակոյին

Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Եվ. Տուրնակիսին

Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պ. Սիպլակին

Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բ. Կոպեկին

Շվեդիայի Թագավորության դեսպան Ն.Գ. պարոն Բ. Կառլսոնին

Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Մարիա Կրիստինա վան Կոլդամին

Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնակատար Ն.Գ. պարոն Բ. Կարլսոնին»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

56