Հայաստանի փրկարարական ջոկատին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարում Թուրքիայում․ Փայլան
։ Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատին ու օգնությունը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարում Թուրքիայում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը։
«Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունը արդէն իսկ վայրէջք է կատարում երկիր։ Զորակցությունը կյանք է»,- գրել է Փայլանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում աղետալի երկրաշարժից տուժած երկրներ՝ Թուրքիա և Սիրիա։ ԱԳՆ-ի հայտարարությանը հաջորդել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանի հեռախոսազրույցները Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թակիփ Էրդողանի հետ։
08 Փետրվար, 2023 03:07
3636
Սպասում եմ, որ հունվարին երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի․ Փայլան (տեսանյութ)
05 Նոյեմբեր, 2025 15:19
Պարոն Էրդողան, բացեք սահմանը. միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին. Կարո Փայլան
12 Օգոստոս, 2025 14:46
Փայլանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը
11 Դեկտեմբեր, 2023 16:24